|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտից մեկնարկում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության պահանջի երթը: «Դեմ եմ»-ի անդամները պահանջում են չեղյալ համարել կուտակային կենսաթոշակի գանձման պարտադիր բաղադրիչը:
Հիշեցնենք, որ կառավարությունը փոփոխություններ էր նախաձեռնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Ըստ այդմ, 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր քաղաքացի իր անվանական աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր պետք է փոխանցի մասնավոր հիմնադրամների, որպեսզի տասնամյակներ անց այդ գումարը հետ ստանա կենսաթոշակի տեքսով։
Կառավարության նախաձեռնությունն առաջացրել է հանրության լայն շրջանակների դժգոհությունը: Ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում նաև պարտադիր բաղադրիչը, սակայն մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև պետական, շարունակում են իրենց աշխատակիցներից գանձել աշխատավարձի 5 տոկոսը:
Պահանջի երթն ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Սիվիլնեթի» եթերում: