|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
«Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած նստացույցի մասնակիցները, Ֆրանսիայի հրապարակում հայկական կատարումներ, ինչպես իրենք ասացին՝ դհոլ-զուռնա, ունկնդրելուց ու պարելուց հետո շարունակեցին պահանջի երթը:
Այն անցավ Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարահով, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան փողոցներով և ավարտվելու է «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղից մեկնարկել էր:
«Ոտքի, Հայաստան», «Ամոթ», «Վերջ թալանին», «Հաղթանակ», «Միացեք». վարկարկում էին երթի մասնակիցները: Նրանք մասնակիցերը հիշեցնում էին, որ Հայաստանի իշխանությունները մարդկանցից ապօրինաբար վերցնում են քրտինքով վաստակած գումարները, և շենքերի պատուհաններից, մայթերից հետևող քաղաքացիներին կոչ անում միանալ պայքարին:
Երթը անցավ խաղաղ՝ բացառությամբ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև կարճատև լարվածության:
Երթի ընթացքում մասնակիցները երգում էին «Զարթնիր, լաո» և հայրենասիրական այլ երգեր, իսկ Հանրապետության հրապարակում երգեցին ՀՀ օրհներգը: