|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Կիևում անցկացվել է միասեռականների «Հավասարության երթ»: lenta.ru-ի փոխանցմամբ, երթն ավարտվել է այն սկսվելուց կես ժամ անց: Երթի շուրջ 300 մասնակիցներ քայլել են 500 մետր, որից հետո նրանց կանգնեցրել է ոստիկանությունը՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Երթի կազմակերպիչները զգուշացրել են ակտիվիստներին` ցրվել փոքր խմբերով, չմտնել մետրո և չլինել այնտեղ, որտեղ շատ են մարդկանց կուտակումները։
Երթը սկսելուց հետո շուրջ 40 ծայրահեղականներ են հարձակվել ակտիվիստների վրա և պայթուցիկներ նետել նրանց ուղղությամբ. արդյունքում վնասվածք է ստացել 1 ոստիկան, ով հոսպիտալացվել է։ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ոստիկանը պարանոցի ծանր վնասվածք է ստացել. վնասվել է վերջինիս պարանոցի երակը: Իրավապահները ձերբակալել են ավելի քան 10 ցուցարարի: