|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ մի խումբ դպրոցականներ արգելափակված են մնացել կինոդահլիճում. հայտնում է Комсомольская правда-ն:
Ըստ թերթի` հրդեհի սկսվելուց անմիջապես հետո երեխաները զանգահարել են հարազատներին և հրաժեշտ տվել նրանց:
«Հրդեհի սկսվելուց հետո կինոթատրոնից ինձ զանգահարեց քրոջս աղջիկը: Նա ասում էր, որ ամեն ինչ այրվում է, կինոթատրոնի դռները փակ են: Նա ասում էր, որ չի կարողանում դուրս գալ, շնչել»,- պատմել է զոհերից մեկի մորաքույրը:
«Մայրիկիս փոխանցիր, որ ես իրեն սիրում էի: Բոլորին փոխանցիր, որ ես իրենց սիրում էի»,- ասել էր դպրոցականը:
Նշենք, որ առևտրի կենտրոն ֆիլմ դիտելու էին եկել Տրեշչևսկի գյուղից 12 տարեկան դպրոցականներ: