|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 20-ին Երևանի Բագրևանդ թաղամասի 44 տան հարակից այգում հայտնաբերվել է 52-ամյա Աշոտ Կառլենի Վարդանյանի դին` պարանով ծառից կախված վիճակում: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Armlur.am-ի տեղեկություններով` ինքնասպան եղածը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի աշխատակիցներից էր: Կայքի տեղեկությունների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների պատճառով:
Սակայն ինքնասպանության պատճառների վերաբերյալ yerkir.am-ին հասած վարկածներից մեկի համաձայն` Վարդանյանը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել և ինքնասպանությունից առաջ զանգահարել ու հրաժեշտ է տվել հարազատներին:
Նշենք, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: