Միասին կարող ենք
կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-06 18:06
Աշխարհ

Պատերազմի սկսվելուց ի վեր գրոհի է ենթարկվել Իրանի 30 համալսարան. գիտության նախարար

Պատերազմի սկսվելուց ի վեր գրոհի է ենթարկվել Իրանի 30 համալսարան. գիտության նախարար

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հակամարտության սկզբից ի վեր Իրանում գրոհել են 30 համալսարանի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը։«Հակառակորդը շատ որոշակիորեն թիրախավորել է համալսարանական և հետազոտական ոլորտները։

Մեր լաբորատորիաները, լսարանները և ուսանողական հանրակացարանները գրոհների են ենթարկվել, և ներկա պահին ողջ երկրում գրոհի է ենթարկվել 30 համալսարան», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհները համարում է հակառակորդի «հուսահատության և անելանելիության» ցուցանիշ, քանի որ նրանք չեն կարողացել արդյունքի հասնել Իրանի զինված ուժերի հետ անմիջական բախման հարցում։