|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի միջև հակամարտությանն ավելացել է մեկ պատճառ ևս:
Ըստ Haberler-ի՝ Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամասի վարչապետ Ստեֆան Վայլը կայցելի Թուրքիա և հանդիպումներ կունենա կառավարության անդամների հետ, սակայն Էրդողանը չի համաձայնել հանդիպել նրա հետ:
Նշենք, որ Էրդողան-Գաուկ լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Էրդողանը Գաուկին մեղադրել էր Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ: