|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միտումնավոր կոնֆլիկտ հրահրելու մեջ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը դա անում է՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս:
France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին ամիսներին կողմերի միջև լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի:
«Ի՞նչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին: 5000 ռուս զինծառայողի իբր այնտեղ է սահմանը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտագործեցին այս հակամարտությունը, խաղացին Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ և վերադարձան, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որը մի ժամանակ իրենց մերձավոր երկիրն էր: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Նա ցանկանում է Կովկասում խառնաշփոթ ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ասել է Մակրոնը: