|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնավորներին»՝ մեղադրելով նրանց հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ։
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ելիսեյան դաշտերում, արդեն ցույց չի կոչվում։ Դրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում։ Նա հայտնել է, որ ցանկանում է խիստ որոշումներ ընդունել, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա։
Ցուցարարները երեկ Ելիսեյան դաշտերում ջարդուփշուր էին արել խանութների ապակիները, հրկիզել բանկի բաժանմունք, Փարիզի պատմական հուշարձան համարվող Le Fouquet's ռեստորանի ձեղնահարկը:
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ ողջ երկրում ցույցերին մասնակցել է մոտ 14․5 հազար մարդ, որից 10 հազարը՝ Փարիզում։