|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Անկարան Աթենքին մեղադրել է ահաբեկման փորձի մեջ` իր ափամերձ ջրերի վերաբերյալ ռազմածովային նախազգուշացումների հետ կապված:
«Այս հարցը շատ ակտիվ օգտագործվում է մեր հարեւանի կողմից»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Դա ոտնձգություն է, որը հակասում է բարիդրացիական հարաբերություններին»:
Հունաստանը եւ Թուրքիան չեն կարող լուծել իրենց տարաձայնությունները Էգեյան եւ Միջերկրական ծովերի ջրերի նկատմամբ իրավունքների շուրջ: Այս տարի հակասությունները դիվանագիտական ճգնաժամի վերաճեցին այն բանից հետո, երբ Թուրքիան սեյսմիկ հետախուզության նավեր ուղարկեց Հունաստանի ափամերձ ջրեր:
Անցյալ շաբաթ Եվրամիությունը Կիպրոսի ափերին ապօրինի հորատման համար թուրք պաշտոնյաներին ներառեց 2019 թվականի պատժամիջոցների ցուցակում: