|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է «սողացող անեքսիայի քաղաքականության մեջ», տեղեկացնում է Գրուզիա Online-ը։
«Ես դատապարտում եմ ռուսների կողմից վրացական հողերի հերթական զավթումը և սողացող անեքսիայի քաղաքականությունը»,- գրել է Վրաստանի նախագահը X-ի իր միկրոբլոգում։
Սալոմե Զուրաբիշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել։
«Ժողովրդի բուռն արձագանքը, որ մենք տեսնում ենք Բիչվինտի ամառանոցների փոխանցման շուրջ, օկուպացիայի ուղղակի արդյունք է։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ուժեղ և արագ արձագանքման»,- ասել է Վրաստանի նախագահը։
Ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանը հաստատել էր Պիցունդայի պետական ամառանոցները Ռուսաստանին փոխանցելու մասին համաձայնագիրը։