|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին՝ անգամ մեծահարուստ։
ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որևէ անշարժ կամ շարժական գույք։ Ու այդտեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ում բնակարանում է ապրում Դ. Հարությունյանը։ Իսկ պարոն Հարությունյանի կինը՝ Ն. Մուրադյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար։ Նրա եկամուտները գոյանում են և աշխատավարձից, և ստացված փոխառություններից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։