կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-16 09:51
Քաղաքական

Վաղարշապատի 14/46 տեղամասում քվեախցիկը վնասված է, իսկ 14/37 տեղամասում կուտակումներ են. «Հայաքվե»

Վաղարշապատի 14/46 տեղամասում քվեախցիկը վնասված է, իսկ 14/37 տեղամասում կուտակումներ են. «Հայաքվե»

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ Վաղարշապատի 14/46 տեղամասում քվեախցիկը վնասված է, հանձնաժողովի անդամները վերականգնում են դրա ամբողջականությունը:

Բացի այդ Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են, որտեղից «Հայաքվեն» տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

Ավելին՝ տեսանյութում: