|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կրակ է բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. Պաշտպանության նախարարությունը պարբերական թարմացումներով տեղեկացնում է Սոթքում իրավիճակի մասին:
«Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է»,- նշվում է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած վերջին հաղորդագրությունում:
Գեղամասար խոշորացված համայնքի նախկին համայնքապետը՝ Հակոբ Ավետյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սոթքում (Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնը) իրավիճակին, նշեց. «Այս պահին կրակոցներ չկան, հարաբերական հանդարտ վիճակ է:
Ես տեղյակ եմ միայն Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին, բայց որ մեծ կուտակումներ կան, չեմ կարծում, որ սրանով ավարտվում է:
Բնակիչների մեջ անհանգիստ վիճակ է, եթե կրակոցները դադարեն, մարդիկ կմնան, իսկ եթե շարունակվեց, բնականաբար, Սոթքից կհանեն երեխաներին ու կանանց»:
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։