|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի, Արցախի սահմանին թշնամու զորքի ու զենքի կուտակումների մասին հարցին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց՝ թշնամին պատրաստվում է ռազմական գործողությունների․ մենք ի՞նչ պետք է անենք՝ ներսում բանակի կազմակերպվածությունը, հանրային մոբիլիզացիայի խնդիրը լուծենք, եւ երկրորդ՝ մեր բնական դաշնակիցների՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացենք, նրանց հետ սինքրոնացված աշխատենք։
«Բայց ինչ է կատարվում․ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված փլուզում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները․ այն, ինչ հիմա տեսնում ենք՝ այն դիվանագիտական պատերազմը, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ մենք կարծում ենք, որ սա միտումնավոր քայլ է, որն իր դրսի տերերի ձեռքին որպես խամաճիկ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտակիորեն հարվածել Հայաստանի ու Արցախի անվտանգությանը»,-նշեց դաշինքի առաջնորդը։
Անդրանիկ Թեւանյանը եւս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանում միայն գործող իշխանության փոփոխությունը, բանակցողի փոփոխությունը, բանակցային տրամաբանության փոփոխությունը կարող է իրավիճակ փոխել։