|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ես իսկապես չեմ տեսնում, ես ասացի, որ ինձ օգնող է պետք, եթե չեք ուզում, կճղեմ, կգնամ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատի 14/37 ընտրական տեղամասում նշեց տարեց մի կին, որը ակնհայտորեն տեսողության խնդիր ուներ։ Նրան ուղեկցող տարեց ամուսնուն թույլ չտվեցին նրա հետ միասին մտնել քվեախցիկ։
«Ավելի լավ է, բոլորին ջնջեմ գնամ։ Գնում եմ ումը ուզում եմ՝ բերեմ, թող ինձ օգնի։ Էսպես չի կարելի, մեղք ենք»,– հայտարարեց կինը։
Երբ հանձնաժողովի անդամենրից մեկն սաց, որ պետք է օգնող գրանցվի, որը օգնի իրեն, կինը վրդովված ասաց. «Ամուսինս կօգնի, ինձ ձեր օգնողը պետք չի»։
Նրան խնդրեցին կտրոնը վերցնի ու դուրս գա քվեախցից, որից հետո կինը բարկացած ճմրթեց ձեռքի ծրարն ու կտրոնը. «Ոչ մեկին չեմ ուզում։ Ես ասում էի՝ չգամ ընտրության, ինձ ասում են՝ ամոթ է։ Թքած ունեմ»։ Նրան, սակայն թույլ չտվեցին սենյակից դուրս գալ, քանի դեռ կտրոնը չի տվել։
Նրա ձեռքից վերցրեցին թղթերը, պատռեցին և ուզում էին նրան ուղեկցել դուրս, սակայն կինը դուրս չէր գալիս. «Դուք շատ փոքր եք, որ ինձ դուրս հանեք։ Տվեք տեսնեմ, հո իմ ընտրությունը չե՞ք փոխել: Մենք էլ մարդ ենք, ի՞նչ անենք, որ կույր ենք։ Մենք օգնության կարիք ունենք, դուք մեզ չեք օգնել։ Իմ տղեն ում ասեց՝ իրեն եմ ընտրելու։ Ծրար տվեք, գցեմ մեջը, գնամ։ Եթե մենք հաշմանդամ ենք, դա չի նշանակում, որ պետք է մեզ անտեսեք։ Հլը տուր ստեղ էդ կտրոնը, ես ընտրելու եմ»։
Ավելին՝ տեսանյութում: