կարևոր
871 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-15 13:46
Իրավական

ՔԿ-ն ուզում է, որ ևս 2 ամսով Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգվի, բռնատիրական բաստիոն է․ Արամ Վարդևանյան

ՔԿ-ն ուզում է, որ ևս 2 ամսով Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգվի, բռնատիրական բաստիոն է․ Արամ Վարդևանյան

Օրերս քննչական կոմիտեն շուրջ հինգ ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Քննչական կոմիտեի համապատասխան քննիչների խումբը բաղկացած է 53 քննիչից։ Այդ խումբը փաստացի գործում է 2025 թվականի հուլիս ամսից, և 53 քննիչից բաղկացած քննչական խումբը դեռևս դատարանից խնդրում է, որ կարողանան կատարել նախաքննություն, իսկ այդ ընթացքում Սամվել Կարապետյանը լինի կալանավորված։ Սա ինքնին այս նախադասությունը, այս երևույթը դա աբսուրդ է, ինքնին, միայն սա արդեն բավարար է արձանագրելու համար, որ մենք իրավաբանությունից դուրս ենք գործում, բայց առաջնային շեշտադրումը այս պահին ցանկանում ենք կատարել այն իրադարձությունների վրա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին։

2025 թվականի նոյեմբերի 13-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժում է դատախազության կողմից ներկայացված բողոքը։ Այդ բողոքի մերժումը իրենից ենթադրում է մի իրավիճակ, որ փաստացի պահպանվում է միայն աբսուրդային կոչի դրվագը, այսինքն մեր ձևով կմասնակցենք մայր աթոռի պաշտպանությունը, նախադասությունը որպես կոչ որակելու իրավիճակ, իսկ տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքները հիմնավոր կասկած այդպես էլ չէին հաղթահարել։

«Ուզում եմ դիմել մեր իրավաբան, փաստաբան, գործընկերներին։ Դուք տեսե՞լ եք դեպք, որ օրինակ վճռաբեկ դատարանը որոշման հրապարակման օր նշի, իսկ մենք ստացել ենք նման նամակ, որը նաև հրապարակել էի երեկ, որ օրինակ նշվում է, որ դատական ակտի հրապարակման օրը նոյեմբերի 13-ն է, և հենց այդ օրը ձեզ տրամադրվի վճռաբեկ դատարանի որոշումը։ Ի դեպ, վճռաբեկ դատարանի որոշումների առձեռն տրամադրման կարգ չկա։ Իմացեք, նոյեմբերի 13-ին որոշում է հրապարակվելու, սա մեզ ուղարկել են նոյեմբերի 13-ին», - նշել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։