|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
«Իշխանություն» լրատվականին ահազանգում են՝ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար, Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանի աներ Ռոմիկ Թադևոսյանը ընտրողներին «ուղղորդում» է՝ ուղեկցելով ընտրատեղամասեր:
Ավելի վաղ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արմենակ Դանիելյանը հրապարակել էր Ռոմիկ Թադևոսյանի նկարը, կից գրել. «Վաղարշապատ
14 ընտրատարածքային
Սույն անձը 11։30 ֊ի դրությամբ արդեն 2 անգամ մարդկանց է ուղեկցել 46 ընտրատեղամաս և 2 անգամ 47 ընտրատեղամաս: Թե բա` ուղորդում չկա։ Բա սա ուղորդում չի՞»:
Լիա Սարգսյան