|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՔՊ-ն փորձում են այս ընտրություններում ամեն գնով հասնել հաջողության, որպեսզի ցույց տա, թե նույնիսկ էջմիածնում՝ հոգևոր մայրաքաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրենց քաղաքականության դեպքում, ժողովուրդը վստահում է իրենց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը:
«Երբ Վաղարշապատում ՔՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում Մայր Աթոռի վրա, եկեղեցու դեմ իրենց ճղճիմ ծրագրերն անմիջապես իրականացնելու են, նաև 2026 թվականին համապետական ընտրությունների իրենց հարցն են լուծելու։ Ասել եմ՝ Վաղարշապատում ով այսօր քվեարկի ՔՊ-ին, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակացության շահին»։
Ավելին՝ տեսանյութում: