|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Moody’s միջազգային վարկանշային ընկերությունը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, դեռեւս կկարողանա պահպանել իր` վստահելիության ամենաբարձր AAA մակարդակի վարկանիշը` բացասական ցուցանիշով, թեեւ ամերիկյան իշխանությունները դանդաղում են պետտուրքի առավելագույն չափը բարձրացնել:
Ինչպես փոխանցնում է Reuters-ը, Moody’s-ի փորձագետները նշում են նաեւ, որ ներկայիս կրեդիտային վարկանիշը ոչ հեռու ապագայում կընկնի:
«Եթե ԱՄՆ իշխանությունները չբարձրացնեն պետտուրքի սահմանը մինչեւ օգոստոսի երկուսը, ապա մենք սպասում ենք, որ ֆինանսների նախարարությունը պետք է պետական պարտքը վճարի առաջնահերթ կարգով: Ամերիկայի գանձարան մտնող գումարները մի քանի օր հետո հնարավոր կլինի պարտքերը վճարել»,- նշվել է ընկերության հաղորդագրության մեջ: