կարևոր
403 դիտում, 48 րոպե առաջ - 2026-09-29 18:10
Աշխարհ

1945 թվականից ի վեր համաշխարհային հակամարտության ռիսկն ամենաբարձրն է. Մեդվեդև

1945 թվականից ի վեր համաշխարհային հակամարտության ռիսկն ամենաբարձրն է. Մեդվեդև

Նոր համաշխարհային հակամարտության ռիսկը հասել է 1945 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ անվնատնության փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Աշխարհը նոր հակամարտության մեջ ներքաշելու հավանականությունն այժմ ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր։

Եվրոպայում ավարտվել է ուժեղ պետական ​​գործիչների դարաշրջանը։

Նրանց փոխարինել է քաղաքական գործիչների նոր դաս, որոնց գործողությունները հրահրում են միջազգային լարվածության սրում»,-նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահն՝ ընդգծելով, որ եվրոպացի առաջնորդների նման վարքագիծը լուրջ սպառնալիքներ է ստեղծում և կարող է Եվրոպային ներքաշել Ռուսաստանի հետ անմիջական բախման մեջ։