կարևոր
271 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-16 12:50
Քաղաքական

Եթե մասնակցությունը բարձր լինի, ընդդիմությունն այսօր հաղթանակ կտոնի. Խաչիկ Մանուկյան

Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14/13 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գրող, հրապարակխոս Խաչիկ Մանուկյանը։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն իր քաղաքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, մեր ավանդներին տեր լինելու։

«Հանդիպումների ընթացքում ես հստակ տեսա, որ մարդկանց մոտ հավատն է փշրվել, տարիների ընթացքում տեսել են, որ իրենք քվեն ոչինչ չէր որոշում և հիմա էլ նույն տեմպի տակ են մնացել։ Բայց ես կարծում եմ, որ պետք է սթափվենք, պետք է կարողանանք  հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը  պաշտպանելու ենք մենք։ Պետք է մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքին,  հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի ճակատագիրը»,–ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններից հետո այլ ուժերի հետ կոալիցիայի հնարավորություն տեսնում է

Խաչիկ Մանուկյանը կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելը։

Ավելին՝ տեսանյութում: