կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-16 11:22
Քաղաքական

Ազատություն քաղբանտարկյալներին, Հայաստանին, Արցախին և Հայ ժողովրդին. Ներսես Ներսեսյան

Ազատություն քաղբանտարկյալներին, Հայաստանին, Արցախին և Հայ ժողովրդին. Ներսես Ներսեսյան

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը ելույթ է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առջև կազմակերպված միտինգի ժամանակ, նշելով.

«Մեծարգո հոգևոր հայրեր, սիրելի եղբայրներ, հայրենակիցներ․

Այսօր Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են գոյաբանական խնդրի առաջ։ Մեր արտաքին և ներքին թշնամիները փորձ են անում ոչնչացնել մեր ինքնությունը։ Եվ այդ պայքարը սկսել են Եկեղեցու դեմ պայքարելով, և շարունակում են՝ մեզ կտրելով մեր մեր արմատներից։

Անիմաստ եմ համարում ներկայացնել այն չարագործությունները, որ այսօր մեր ժողովրդի և հայրենիքի գլխին բերել են ապօրինի և թշնամի իշխանությունները։ Ես ուզում եմ այսօր խոսենք, թե ի՞նչ պետք է անենք մենք՝ որպես հայ, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ զավակներ, և որպես մեր սերունդներին ժառանգություն թողնող մի հասարակություն, որի անունը, այսօրվա պարտության դեպքում, սև տառերով պիտի գրվի հայոց պատմության էջերում։

Մեր խնդիրն է՝ մտնել ամեն տուն, ամեն հայի օջախ, և բացատրե՛լ, որ այս պայքարում մենք կարող ենք հաղթել միայն միասնական։ Այս պայքարում մենք կարող ենք հաղթել միայն համախմբվելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, պաշտպանելով նրա արմատները, նրա դարպասներն ու նրա տանիքը՝ Կաթողիկոսից մինչև վերջին հոգևորականը, հավատացյալից մինչև նորածին մանուկը, որին փորձ են անում զրկել կնքվելու իրավունքից։

Այսօր մենք միասնական ենք այսքանով՝ այս մի քանի հարյուրով, բայց մենք մի քանի հարյուր չենք, մենք հազարներ ենք, մենք հարյուր հազարներ ենք, բայց բաժան-բաժան և ամենուր։ Մեր խնդիրն է միավորվել․ լավագույն միավորիչը մեր Եկեղեցին է՝ Էջմիածինն ու մեր հոգևոր հայրերը և մեր գաղափարը։ Ուրեմն, եկեք նորից Ո՛չ ասենք այս իշխանությանը, եկեք նորից Ո՛չ ասենք այս թշնամիների տանդեմին, որոնք երկուսն էին, դարձան երեքը՝ Ադրբեջան, Թուրքիա և Փաշինյանի իշխանություն։ Մենք պետք է կասեցնենք նրանց։ Ազատություն պահանջենք բոլոր քաղբանտարկյալներին, և համախմբված, երբ որ անհրաժեշտ է, մեկ մարդու նման, լինենք այնտեղ, որտեղ պայքար է։

Ուրեմն, Փառք Մեր եկեղեցուն, հանուն մեր հայրենիքի, եկեք Ոչ ասենք դավաճան իշխանությանը, եկեք Ո՛չ ասենք Հայաստանը կազմաքանդող ռեժիմին։

Մենք, որպես հայրենակիցներ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ավելի մեծ պարտք ունենք, և ավելի մեծ հնարավորություն ունենք օգնելու հայրենիքում բռնադատված մեր հայրենակիցներին, որոնք, թեև ազատության մեջ են, բայց ազատ չեն ավելի, քան Բագրատ Սրբազանը, քան Միքայել Սրբազանը, քան Մկրտիչ Սրբազանը և բոլոր նրանք, ովքեր բանտերում են։

Ազատություն քաղբանտարկյալներին, Ազատություն Հայաստանին, ազատություն Արցախին և Ազատություն Հայ ժողովրդին»։