|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Միջազգային փորձի ուսումնասիրման պայմաններում հնարավոր է հստակ արձանագրել, որ Սամվել Կարապետյանը միջազգային համբավ, ճանաչում ունեցող գործարարներից միակն է, որի վերաբերյալ նույն օրը, այն է՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, միաժամանակ քննության է առնվելու իր անձնական ազատության իրավունքի, հերթական ապօրինության պահպանման, թե ի վերջո դադարեցման հարցը և միաժամանակ նույն օրը իր սեփականության իրավունքի վերաբերյալ հարցը։
Նույն օրը, նույն ժամին երկու հիմնարար իրավունքներ, ի դեպ, եթե գնում ենք դեպի իրավունքի, պետության, տեսության ակունքներ, հիմնարար իրավունքները, մեկը անձնական ազատությունն է, մյուսը սեփականության իրավունքը: Ի դեպ, այս երկու իրավունքներն են, որ, օրինակ, ԱՄՆ-ում որևէ սպառնալիքի դեպքում կարողանում ես ընդհուպ մինչև մահ պատճառելով պաշտպանել», - նշել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: