Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները։
«1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինիս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ իրավունք խախտող որոշումներ կայացնողն է:
2) Նման դեպքերում Դատարանն անհապաղ պետք է կարճի վարույթը և հեռանա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունից: Բնական է, քաղաքական հետապդնման դեպքում՝ իրավունքն անտեսվում է և տեղի է ունենում լրիվ այլ իրադարձություն:
3) Հունիսի 24-ին, այսինքն մեր կողմից բողոքից հրաժարվելուց հետո՝ ի հայտ է գալիս Դատախազության բողոքն ամբողջությամբ քննիչի միջնորդությունը բավարարած դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք Արմեն Դանիելյանը ընթացք չէր տվել Հունիսի 23-ին մուտքագրված մեր դիմումին բողոքից հրաժարվելու վերաբերյալ: Ակնհայտ է՝ սպասում էր:
4) Հունիսի 26-ին, Դատարանը վարույթ է ընդունում Դատախազի առանց քննության թողնելուն ենթակա բողոքը, բնականաբար Արմեն Դանիելյանի դեպքում չենք զարմանում: Միաժամանակ Արմեն Դանիելյանն իրավական նիհիլիզմի նոր նշաձող սահմանեց՝ վերջինս վարույթ է ընդունում նաև այն բողոքը որից մենք ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷԻՆՔ: Ավելին ուղիղ նշելով, որ գիտակցում է, որ այդ բողոքից հրաժարվել է մեր կողմը, բայց ինքը որոշել է, որ պետք է վարույթ ընդունի և դատական ակտի հրապարակման օր նշանակի հուլիսի 4-ը:
5) Հունիսի 26-ին այս ամենի և այլ առավել քան ակնհայտ հիմքերով բացարկի միջնորդություններ են ներկայացվում Արմեն Դանիելյանին, բայց այս ամենն ինչ կատարվում է պարզ է, ինչ որ իմաստով բողոքից հրաժարվելը գաղտնազերծեց բոլոր բոլորի համար ինչքան կարևոր էր, որ միայն սույն դատավորը լինի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի դեմ բողոքը քննության առնողը և ինչքան ակնհայտ է քաղաքական հետապնդումը»: