կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-15 22:42
Հասարակություն

90-ականներին ՀՅԴ ՆԱՈւՄ-ականների նվիրումն այնքան ոգեշնչող էր, որ, օրինակ, 33 տարի անց շարունակում եմ նվիրված մնալ իմ ազգին․Անի Չաղլասյան

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառում։

Մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցական ընկերներ, երիտասարդներ:
 

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարբեր սերունդների ներկայացուցիչներ։
 

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի ներկայացուցիչ Անի Չաղլասյանը, ով 90-ականներին անդամակցել է ՀՅԴ ՆԱՈՒՄ-ին, մեր հետ զրույցում մանրամասներ պատմեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Միջոցառման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։