կարևոր
343 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-15 22:51
Հասարակություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գործունեության յուրաքանչյուր դրվագ միայն ի նպաստ հայության ու Հայաստանի շահերի է․ Տարոն Ղազարյան

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառում։

Մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցական ընկերներ, երիտասարդներ:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարբեր սերունդների ներկայացուցիչներ։

Տարոն Ղազարյանը երկար տարիներ եղել է ՀՅԴ ՆԱՈւՄ ատենապետ, ներկայացուցիչ․ այսօր էլ ակտիվ մասնակցություն է ունենում միության բոլոր նախաձեռնություններում։ Թե ինչ արժեհամակարգ է ձևավորում միությանն անդամակցող երիտասարդի մեջ ՆԱՈւՄ-ը, խնդրեցինք պարզաբանել Տարոն Ղազարյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Միջոցառան ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։