|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է իրականացնում կառավարության շենքի առջև:
Ուսանողական միությունն իր պաշտոնական էջում ավելի վաղ հայտարարել էր. «Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ 15։00-ին հավաքվում ենք կառավարության գլխավոր մասնաշենքի առջև` հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»։
Հիշեցնենք՝ նախատեսված ակցիայի հարցով ՆԱՈՒՄ-ի վարչության հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։
«Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։ Ժամը 15։00֊ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»,- նշված է ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի՝ այդ կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։