|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտություների թեկնածու Վարազդատ Վարդազարյանը: Գույժը հայտնում են Հայկական պետական մանկավարժական համալսարանից։
«Մանկավարժական համալսարանի ու ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոց վարժարանի աշխատակիցներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում մանկավարժի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին:
Վաստակաշատ մանկավարժին ու գործընկերոջը ուսանողներն ու մտերիմները կհիշեն որպես պատվարժան մարդու, սիրելի ընկերոջ, անփոխարինելի մանկավարժի։
Նրա հիշատակը վառ կմնա գործընկերների, ուսանողների և աշակերտների սրտերում: Վարազդատ Վարդազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին` ժամը 17:00-ից, «Զոլեր» սգո սրահում(Գրիգոր Հասրաթյան 25/3)»,-նշում են համալսարանից։