|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շվեյցարիայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մայիսի 19-22-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում թաեքվոնդոյի ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ՝ Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):