|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՕԵԿ-ի համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը հակասահմանադրական է. ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հավելեց, որ իրենք դրա վերաբերյալ իրենց տեսլականն ու առաջարկություններն ունեն, որոնք շուտով կներկայացնեն:
Հիշեցնենք, որ ՕԵԿ քաղխորհուրդն այսօր որոշում է կայացրել, որ կոալիցիոն համագործակցությունն իրենց համար խնդրահարույց ու աննպատակահարմար է, և հաջողություն է մաղթել կուսակցությունն իրենց դիմումների համաձայն լքած երեք` արդեն նախկին ՕԵԿ-ական նախարարներին: