|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին եւ ներքին խնդիրների վերաբերյալ:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում: Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսագուլյանը հայտարարեց. «Որքանով ես ճանաչում եմ պարոն Քոչարյանին, նա դեմ աշխատելու բնավորություն չունի, միշտ աշխատում է հանուն ինչ-որ բանի եւ որոշում ներկայացնելիս առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: