|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Hraparak.am-ի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է և վաղը կհայտարարի այդ մասին:
Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում: Hraparak.am-ին փոխանցել են, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է տարանջատվել Վարդան Ղուկասյանից և արձանագրել, որ ոչինչ չի մոռացվել, բայց հանուն մեծ նպատակի զիջման է գնացել և կաջակցի Ղուկասյանի ընտրությանը:
Այսօր Hraparak.am-ը գրել էր, որ Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի: Այս որոշման կայացման համար մեծ ջանքեր է ներդրել հատկապես Արթուր Վանեցյանը, որը վերջին օրերին շարունակ Գյումրիում էր:
Աղբյուրը՝ Hraparak.am