|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ժամանակ թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլև գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները: Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք վերցրած գյումրեցիների բնակարաններ և հետ պահանջում կենցաղային տեխնիկան և գումարը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: