|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, ի պատասխան Yerkir.am-ի թղթակցի հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակ հայտարարել էր, որ չի փոխել իր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Իսկ ինչպես հայտնի է, նա անհնար էր համարում այդ միությանն անդամակցությունը ընդհանուր սահմանների բացակայության պատճառով եւ, մեղմ ասած, այդքան էլ կողմ չէ այդ միությանը:
Այսօր Yerkir.am-ի թղթակիցը Եռաբլուրում վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձեց պարզաբանում ստանալ, թե, ի վերջո, որն է նրա դիրքորոշումը այդ հարցում:
«Սիրելիս, այսօր տեղը չէ եւ առիթը չէ: Այսօր մեր անկախության օրն է»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Դիտարկմանը, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցը հեռու չէ մեր անկախության տոնից, վարչապետը պատասխանեց, որ անպայման հրապարակային հայտարարություն կանի: