|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերեւս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին։
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի՝ որսի գնալու մասին տեղեկությունը ճշտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս համառորեն չարձագանքեց ոչ մեր հեռախոսազանգերին, ոչ էլ հաղորդագրություններին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: