|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Առգրավվել են ապօրինի որսի համար նախատեսված թակարդներ։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի չորսին Արմավիրի մարզի Քարակերտ և Մեծամոր համայնքներում հայտնաբերել և առգրավվել են անհայտ անձանց կողմից տեղադրված, վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված 4 մետաղալարե ինքնաշեն թակարդ։
Տեսչական մարմնի և Ոստիկանության կողմից ձեռնարկվում են համատեղ միջոցառումներ թակարդները տեղադրած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։