|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Յակուտիայում որսի ժամանակ սպանվել է ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Ազարովը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Հայտնի է, որ Ազարովը Յակուտիա է ժամանել մասնավոր այցով: Խարըյալախ-Յուրյախ տեղանքում նոյեմբերի 5-ին որսի ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Ազարովի ընկերը՝ МСИТИ- Девелопмент շինարարական ընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, պատահաբար կրակել է ավտոմեքենայի սրահում, որտեղ գտնվել է Նիկոլայ Ազարովը: Ստացած վնասվածքներից Ազարովը տեղում մահացել է:
Զաքարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները: