Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Հունվարի 18-ին` ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի թափանցող հրազենային վերքով իրենց մոտ է ընդունվել 1978 թ. ծնված Ռոման Հովհաննիսյանը, որը ժամը 15.00-ին հիվանդանոցի ընդունարանում մահացել է:
Մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ Ռ. Հովհաննիսյանը վնասվածքն ստացել է նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, «Ղաչաղանի ձոր» կոչվող հանդամասում որս կատարելու ժամանակ՝ իրեն պատկանող, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակոցից:
Հրացանն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: