կարևոր
382 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-16 14:45
Հասարակություն

Պատահական ծլել են, տենց պատահական էլ կգնան, դրանց ի՞նչ հակադարձեմ․ Վարդան Ղուկասյանը՝ իր մասին զազրախոսող ՔՊ-ականներին

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էրՎարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։  Նա մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ,  վերացրեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառեց:

Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, Գյումրու քաղաքապետն անդրադարձավ ՔՊ-ականներին։ Դիտարկմանը, որ գյումրեցի ՔՊ-ական պատգամավորները, մասնավորապես, Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ թող Վարդան Ղուկասյանը գլուխը կախ աշխատի և եթե որդին հանցագործ է, իր քաղաքապետ լինելով նա չի փրկվում, Ղուկասյանն ասաց. «Ես դրանց չեմ ուզում հակադարձել, որովհետև դրանք այդքան արժեք չունեն, ճանաչվածություն չունեն։ Ես էս քաղաքի ամեն երկրորդ տունը, երրորդ տունը ճանաչում եմ, ես դրանց չեմ էլ ճանաչել, պատահական ծլել են։ Սպասեք,  այդպես պատահական էլ կգնան, հիմա դրանց պիտի ես հակադարձե՞մ։ Հանձնարարական են ստացել, որպեսզի ինձ շարքից հանեն, իրենք ասեն, ես պատասխանեմ,  բայց այդ հաճույքը ես իրենց չեմ պատճառի, որովհետև իրենք այդքան հարգանք չունեն, այդքան քաշ չունեն։ Իրենք այս քաղաքում 1000 հոգանոց մարդիկ են, իրենք 1500 ձայն ունեն, կապրենք, կտեսնենք։

Այդ ձայներն էլ որ հավաքել են, բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել, տվեցին ու ընտրությանը մասնակցեցին։ Այդ ձայները իրենց ձայները չեն։ Մի մարդուն 60 000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկարահանել, մեզ մոտ էլ այդ փաստերը կան։ Ես կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրի, իր թիմը իրեն խայտառակում է։ Սպասեք, всему свое время»,- հայտարարեց Գյումրու քաղաքապետը։