Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր «Դեմ եմ» շարժման անդամները տապալեցին «Անի պլազա» հյուրանոցում ընթացող` կենսաթոշակային ռեֆորմին նվիրված համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, ՀՀ նախարարներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:
Շարժման մասնակիցներից մեկին հրելով դուրս բերեցին համաժողովի դահլիճից, որից հետո վիճաբանությունը շարունակվեց միջանցքում: Քաղաքացուն հրելուն դուրս բերողը ոչ մի կերպ չէր ուզում ներկայանալ: Հետագայում պարզվեց, որ նա IT մասնագետ Անդրանիկ Ղուկասյանն է, ով համոզում էր, որ դահլիճում կենսաթոշակային ռեֆորմը չի քննարկվում, իսկ վարչապետի` քիչ առաջ հնչած ելույթը` պարտադիր կուտակային ռեֆորմի վերաբերյալ, կապ չունի որևէ բանի հետ:
«Լավ պարապած եք, հա՞, ոնց որ: Չեմ ուզում ներկայանալ: Լավ եմ անում` հրում եմ»,- այսպես պատասխանեց նա լրագրողների այն հարցին, թե ո՞վ է ինքը և ի՞նչ իրավունքով է քաղաքացուն հրելով դուրս բերել դահլիճից: