Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Հայաստանի գործող հակապետական իշխանությունը ձեռնամուխ է եղել հերթական վտանգավոր արկածախնդրությանը՝ այս անգամ թիրախավորելով Հայաստանի էներգետիկ կայունության ողնաշարը՝ ՀԷՑ-ը։
Վերջին օրերին պետական կառույցների և իշխանության ներկայացուցիչների կոորդինացված գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում։
Սա ոչ թե կարգավորման գործընթաց է, այլ՝ բացահայտ քաղաքական ճնշում՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անկախության և մասնավոր սեփականության դեմ։
Այս իշխանությունը շարունակում է խարխլել պետականության հիմնասյուները՝ ժողովրդին մատուցելով դա որպես «բարեփոխում»։ Սակայն մենք բոլորս գիտենք՝ սա հերթական լռիվ ծրագրված գործընթաց է՝ տնտեսությունը վերահսկելու, ընդդիմադիր կապիտալը վերացնելու և քաղաքական դաշտը մաքրելու նպատակով։
Ցանկացած գործողություն, որն ուղղված է էներգետիկ համակարգի սեփականության ապօրինի վերաբաշխմանը կամ վերահսկողության կեղծ արդարացումներով կենտրոնացմանը, վտանգում է մեր երկրի ազգային անվտանգությունը և ներդրումային միջավայրը։
Արցախը թշնամուն հանձնեցին «խաղաղության» անվան տակ, հիմա էլ ուզում են տնտեսության էներգետիկ սեկտորը քանդել՝ «լավության» անվան տակ»։