Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Վահան Տերյանի տուն-թանգարանի բացումը՝ լուսանկարներով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 12-ին Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում պաշտոնապես բացվեց վերականգնված տուն-թանգարանը՝ նվիրված մեծանուն բանաստեղծի հոբելյանական 140-ամյակին։
Նախկինում փլուզման եզրին գտնվող թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել և համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն առավել ընդլայնել և հարստացրել է ցուցադրությունը՝ դառնալով բացառիկ մշակութային կենտրոն, որը միաժամանակ նպաստում է նաև տարածաշրջանում մշակութային տուրիզմի զարգացմանը։ Հարկ է նշել, որ թանգարանը վերականգնվել է՝ ամբողջապես պահպանելով իր սկզբնական ճարտարապետական ոճը: Այցելուները թանգարանում կարող են ունկնդրել ջավախքյան բարբառով հեքիաթներ, Arloopa համակարգի միջոցով կենդանացնել Տերյանի կերպարը և լուսանկարվել ինտերակտիվ հարթակում։
Վերականգնման աշխատանքները իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից (ՋԱՀ)՝ բարերարների աջակցությամբ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ: Ծրագիրը ներառել է երեք փուլ՝ ցուցասրահի վերականգնում, հուշային հատվածի (հայրական տան) վերականգնում և հարակից տարածքի բարեկարգում։ Թանգարանի ճարտարապետը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն է, ցուցադրության համադրողը՝ ազգագրագետ Արգամ Երանոսյանը, դիզայները՝ Արթուր Քոշատաշյանը, իսկ ծրագրի ղեկավարը՝ Սամվել Մկոյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Սամցխե-Ջավախքիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև փոխնախարարներ, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ և Տերյանի պոեզիայի սիրահարներ։
Տես նաև՝
Հետաքրքիր փաստեր. ինչպե՞ս սկզբնավորվեց «Պոեզիայի տերյանական օրեր» հանդիսույթը Ջավախքում
Պատմական ժողովը․ ինչպե՞ս հիմնադրվեց Վահան Տերյանի տուն-թանգարանը Ջավախքում