|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մասյացոտնի թեմը Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքերն է մեջբերել․
Վեհափառ Հայրապետի կոչն է՝ փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած:
«Ի՞նչն է լինելու մեր կյանքի նշանաբանը:
Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել:
Դժվարությունները մերն են, և դժգոհությամբ չենք կարող նրանցից զերծ մնալ ու խուսափել: Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով:
Տեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի: Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված: Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած»։