Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Միլանում, որտեղ բնակվում են բազմաթիվ Վրաստանից եկածներ, վրացի լավ ծանոթ հյուրը ջերմորեն շփվել է քաղաքապետ (եւ խոշոր ձեռնարկատեր) Ջուզեպպե Սալայի (Բեպպե) եւ Լոմբարդիայի նահանգապետ Ատիլիո Ֆոնտանայի հետ, որը «Լիգա» կուսակցութայն (Lega) անդամ է, ներկայիս փոխվարչապետ, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարար Մատեո Սալվինիի գլխավորությամբ:
Սալան Իտալիայի «տնտեսական մայրաքաղաքի» քաղաքապետն է 2016 թ-ից՝ ընտրվելով որպես անկախ ձախ կենտրոնամետ թեկնածու՝ երկու քաղաքական կուսակցությունների (օրինակ՝ դեմոկրատական կուսակցության) եւ տեղական մի քանի քաղաքացիական ցուցակների աջակցությամբ: Ընկերւթյան նախկին ղեկավարը, որը վերաորակավորվել է որպես քաղաքական գործիչներ եւ ղեկավարել Միլանը Expo 2015 թ-ի ընթացքում, Սալան առաջին հերթին ուշադրություն է դարձնում քաղաքների կայուն զարգացմանը, մշակութային միջոցառումներին, մարդու իրվունքներին եւ այսպես կոչված «ներառականությանը»: Այսպես, Վրաստանի մայրաքաղաքին առաջարկվել է մասնակցել NC40 cities-ն՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային ցանցին։ Իր հերթին Կալաձեն հավաստիացրել է՝ նախկինի պես Միլանը համարում է իր «հայրենի քաղաքը»՝ խոստանալով «օգտագործել առկա բոլոր ռեսուրսներն» իտալա-վրացական հարաբերությունների ամրապնդման համար (Դեռեւս 1919 թ-ին նախապատրաստական աշխատանքներ էին տարվում 40․000 հոգանոց իտալական արշավախմբային ուժեր Կովկաս ուղարկելու համար՝ գրավելու Վրաստանը՝որպես Անտանտի նախկին Ռուսական կայսրությունը վերակազմակերպելու լայնածավալ ծրագրերի մաս։ Այնուամենայնիվ, տնտեսական դժվարությունները, կառավարության փոփոխոթյունը, ինչպես նաեւ միջամտողների համար անբարենպաստ քաղաքացիական պատերազմի ընթացքը ստիպեցին հրաժարվել այս արկածային ծրագրից):
Կալաձեի մեկնաբանությունները եւ բուն հանդիպումը վեճեր են առաջացրել, որոնք հիստերիայի են վերածվում արմատական ընդդիմադիր շրջանակների կողմից, որոնք բխում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքից: Օրինակ, Իտալիայում բնակվող Istituto Affari Internazionali-ի ավագ գիտաշխատող Նոնա Միխելիձեն քննադատել է Սալային Կալաձեի հետ հանդիպման համար: «Վրաստանը վերածվում է նոր Բելառուսի, եւ այդ ընթացքում (քաղաքապետը) հանդիպում է վրացական կառավարության ներկայացուցիչների հետ, կարծես ոչինչ չի պատահել` մասնակցելով «Միլանում Վրաստանի գլխավոր հյուպատոսության բացման արարողւթյունը» խորագիրը կրող ֆարսին, մի հյուպատոսություն, որը, բացի այդ, արդեն գործում է արդեն երկու տարի։ Հարգելի քաղաքապետ, խուսափեք ծաղրանքներից՝ ելույթ ունենալով Վրաստանի կառավարության կողմից կազմակերպված քարոզչական այս արարողություններին»: Միխելիձեն եւ նրա նմաններն «աղաղակող հակասություն» են տեսել այն բանում, որ Լոմբարդիայի մայրաքաղաքի քաղաքապետը համագործակցում է կառավարության հետ, որը մեղադրվում է այսպես կոչված «մարդու իրավունքների խախտումների» մեջ։ Չնայած այն բանի, որ Սալան խորհրդարնական մեծամասնությանը ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիա է ներկայացնում, նրա մոտեցումը համապատասխանում է վերջին ամիսներին Իտալիայի կողմից Վրաստանի նկատմամբ ավելի լայն դիրքորոշմանը:
Ավելի վաղ՝ մայիսի 28-ին, Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին հանդիպել էր իր վրացի գործընկեր Գեորգի Զուրաբաշվիլիի հետ՝ ընդգծելով Վրաստանի, Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջեւ «անկեղծ եւ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը»: Այս հանդիպումը նաեւ բնական հիստերիա առաջացրեց անհաշտների կողմից։ Օրինակ, Եվրախորհրդրանում Եվրոպական ժողովրդական կուսակցության լիտվացի անդամ Ռասա Յուկնյավիչենեն այն անվանել է «ցավալի» միջոցառում՝ հայտարարելով, որ «ԵՄ որոշ երկրներ այլ մոտեցում են ցուցաբերում Վրաստանի նկատմամբ»։ Հենց նա էր գամում Վրաստանի մասին Եվրոպական հանձնաժողովի 2023 եւ 2024-ականների հաշվետվությունները, որոնք հետագայում օգտագործվել են Եվրամիությանը երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ առաջարկությունները հիմնավորելու համար:
Իտալիան արդեն որոշ ժամանակ է, ինչ հեռանում է ԵՄ-ի համար ընդհանուր կոնսենսուսից, թե ինչպես վարվել «Վրացական երազանքի» կառավարության հետ, անհանգստացած են ներգրավված վերլուծական կենտրոնները։ Հունվարին Վրաստանում Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ'Անտուոնոն հանդիպել էր վրացական դիվանագիտության ղեկավար Բոչորիշվիլիի հետ՝ քննարկելու Վրաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները եւ ապագա համագործակցության հնարվոր ուղղությունները: Թեեւ հանդիպմանը ներկա էր դեսպանը, այլ ոչ թե նախարարը, այն, միեւնույն է, քննադատության արժանացավ «հասարակության» մի մասի կողմից, որը Վրաստանի ներկայիս իրավիճակը համարում է Ռուսաստանի միջամտության եւ այսպես կոչված «Կրեմլի իմպերիալիզմի» արդյունք։ Միեւնույն ժամանակ, Իտալիայից բացի, Թբիլիսիի հետ երկխոսությանն աջակցում են Ավստրիան, Հունգարիան եւ Սլովակիան: Այնուամենայնիվ, Հռոմի դիրքորոշումը զգալիորեն տարբերվում է Եվրամիության մյուս խոշոր տերությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի մոտեցումներից։
Իտալիայի մոտեցման վրա, կարծես, ազդում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ իրավիճակային գործոնները՝ ներառյալ ներկայիս կառավարության աշխարհայացքը եւ նրա քաղաքական կապերը: Իտալացիներին պարբերաբար մեղադրում են «Ռուսաստանի եւ ռուսամետ ուժերի հետ բարեկմական հարաբերություններ պահպանելու մեջ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում», ինչը, իբր, նույնիսկ ազդել է Հռոմի մոտեցման վրա Ուկրաինայի նկատմամբ մինչեւ ռուսական հատուկ գործողության մեկնարկը։
Ակնկալվում էր՝ «Ռուսաստանի ներխուժումը հիմնարար եւ անշրջելի փոփոխություններ կառաջացնի Հռոմի քաղաքականության մեջ, սակայն այդ փոփոխություններն ավելի քիչ նշանակալի էին, քան ենթադրվում էր ի սկզբանե»։ Չնայած Կիեւի պաշտոնական աջակցությանը, այս տարվա սկզբին Իտալիայի շրջակա միջավայրի եւ էներգետիկ անվտանգության նախարար Ջիլբերտո Պիկետտո Ֆրատինը հայտարարել էր՝ Իտալիան կվերսկսի ռուսական գազի գնումները, հենց որ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի: Նման մոտեցումը բնորոշ է ոչ միայն իշխող կոալիցիային.հունիսի 23-ին նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, որն այժմ «հինգ աստղերի շարժում» (Movimento 5 Stelle) ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, խորհրդարանական հանրագիր է ներկայացրել, որում կոչ է արել «չբացառել գազի ոլորտում Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցությունը»: Միեւնույն ժամանակ, Իտալիան Կասպից ծովի արեւմտյան ափերից բնական գազի ստացողներից մեկն է՝ «Հարավային գազային միջանցքով»: 2024 թ-ի վերջին տարվա ընթացքում Բաքուն Եվրահանձնաժողովի հետ պայմանավորվել է՝ Եվրոպա մատակարարվող գազի դիմաց վճարի մի մասը կհոգա Իտալիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Չեխիայում եւ այլ երկրներում արտադրված տարբեր տեսակի սպառազինությունները, նըդ որում՝ տեխնիկայի եւ զինամթերքի անվանացանկն ու արժեքը նախապես հաստատվել եւ համաձայնեցվել է:
Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի նկատմամբ Իտալիայի քաղաքականության մշակողների թվում հիշատակվում է հենց այն փոխարտգործնախարար Չիրիելին, որի հայացքները կարծես թե որոշակիորեն հակասում են Հռոմի արտաքին քաղաքական մոտեցմանը: Մայիսի 14-ին արտաքին քաղաքական գերատեսչությունը Vision and Global Trends վերլուծական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Իտալիան եւ Կենտրոնական Ասիան» խորագրով սեմինար: Նշված կենտրոնը, Տիբերիո Գրացիանիի գլխավորությամբ, առաջ է մղում բազմաբեւեռության եւ եվրասիականության գաղափարները՝ դեմ արտահայտվելով Եվրասիայի կենտրոնում «անգլո-սաքսոնական ներկայությանը»։ Դրանից կտրուկ եզրակացություն է արվում այն մասին, «Վրացական երազանքի կառավարության հետ ջերմ հարաբերությունները Կենտրոնական Ասիայում, Կովկասում եւ այլ տարածաշրջաններում ռուսական խամաճիկների (??? – հեղինակ) նկատմամբ որոշ չափով տարբեր մոտեցման մաս են կազմում»։
Հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակներում «Վրացական երազանքի» կառավարությունը նկատելիորեն ամրապնդել է կապերը Ադրբեջանի հետ։ Իտալիան 2020 թ-ին ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր Բաքվի հետ, այդ երկկողմ հարաբերություններն առանցքային են Կովկասում նրա գործունեության մեջ՝ դառնալով այն հիմնական չափանիշը, որով Հռոմը գնահատում է իր ավելի լայն գործունեությունը տարածաշրջանում։
Մելոնի կառավարությունը քիչ ուշադրություն է դարձնում իր միջազգային գործընկերների ներքին քաղաքականությանը։ Նման դիրքորոշումը, որը թելադրված է ազգային ինքնիշխանության գերակայությամբ, ենթադրում է հրաժարվել ներքին գործերին միջամտելուց, ինչը Իտալիան ակնկալում է նաեւ գործընկերներից։ Նման պրագմատիկ եւ իրատեսական մոտեցումը որոշում է Հռոմի դիվանագիտությունը բազմաթիվ երկրների հետ հարաբերոթյուններում, ինչը պետք է լիովին հաշվի առնել Կովկասի պետությունների նկատմամբ նրա քաղաքականությունը դիտարկելիս:
Պետք չէ անտեսել նաեւ անձնական կապերը։ Նշվեց՝ Կալաձեն երկար տարիներ ապրել է Իտալիայում, որտեղ քաղաքական կապեր է ձեռք բերել, մասնավորապես դարձել է հանգուցյալ Սիլվիո Բեռլուսկոնիի մտերիմ զինակիցը, որին նա նույնիսկ շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նա օգնել է «ավարտել» ռուս-վրացական հնգօրյա զինված հակամարտությունը 2008 թ-ի օգոստոսին: Կալաձեի սերտ ծանոթությունն իտալական քաղաքականությանը (եւ հատկապես «Առաջ, Իտալիա» կուսակցության հետ, որն այժմ գլխավորում է արտգործնախարար Անտոնիո Տայանին), հավանաբար նպաստել է Հռոմում «Վրացական երազանքի» կառավարության նկատմամբ ավելի լոյալ վերաբերմունքին։
Անդրեյ Արեշեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի