|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոնում ընթացող բանակցություններից հետո հայտարարել են, որ տարբեր դիրքորոշումներ ունեն Ռուսաստանի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման վերաբերյալ:
BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ սա Մերկելի վերջին պաշտոնական այցն էր ԱՄՆ՝ որպես կանցլեր (սեպտեմբերի ընտրությունների նա այլևս չի մասնակցի):
Բանակցությունների հիմնական թեմաներն էին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը և «Հյուսիսային հոսքի» կառուցումը: «Լավ ընկերները երբեմն տարաձայնություններ ունենում են»,- ասել է Բայդենը եզրափակիչ ասուլիսում` նշելով, որ ինքն իր մտահոգություններն է հայտնում ռուսական գազատարի կառուցման հետ կապված:
Մերկելն ասել է, որ Ուկրաինան շարունակում է մնալ տարանցիկ երկիր ռուսական գազի համար, իսկ Մոսկվայի կողմից պարտավորությունների խախտման դեպքում ԵՄ-ն ունի «բազում գործիքներ»: «Ինձ համար «Հյուսիսային հոսքը» լրացուցիչ նախագիծ է, այն չի փոխարինում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը»,- ասել է Գերմանիայի կանցլերը: