Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
2025թ. հուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը: Այս բանաձևն ի սկզբանե դրական կարծիք էր ստացել Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 2-ին՝ միաձայն քվեարկության արդյունքում։
Բանաձևը ներկայացվել է պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել Դը Մակդի կողմից։ Այն հիմնված է նախորդ խորհրդարանական դիրքորոշումների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված նմանատիպ փաստաթղթերի վրա։ Ընդունված բանաձևը միանշանակորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ, ինչպես նաև դրան նախորդած Լաչինի միջանցքի շրջափակումը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի լուրջ խախտումներ։ Այն նաև դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի դեմ և վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Բանաձևը Բելգիայի դաշնային կառավարությանը կոչ է անում ՝
Բանաձևը, Ադրբեջանից հաշվետվողականություն պահանջելով, վերջինիս նաև հորդորում է․
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը ողջունել է բանաձևի միաձայն ընդունումը՝ նշելով․ «Այս բանաձևը հստակ և վճռական դիրքորոշում է Բելգիայի խորհրդարանի կողմից՝ ուժեղացնելով միջազգային կոչերը՝ հանուն խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանման անկայուն Հարավային Կովկասում։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքը անժխտելի է, և այս միաձայն քվեարկությունը ընդգծում է այդ իրավունքի անբեկանելիությունը։ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը պետք է դադարեցվի։ Շնորհակալություն մեր բելգիացի բարեկամներին՝ մարդու իրավունքների, արդարության և ճշմարտության ձայնը բարձրացնելու համար։ Ոչ մի գազի պաշար կամ հարստություն չի կարող սրբել մարդկության դեմ գործած հանցագործությունները կամ լռեցնել նրանց, ովքեր պայքարում են ճշմարտության համար»։
Ներկայացուցիչների պալատում բանավեճի ընթացքում բազմաթիվ պատգամավորներ խրախուսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները, սակայն շեշտել են, որ խաղաղությունը և հաշտեցումը պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա և լինեն արդար։ Էլս Վան Հուֆը ազդեցիկ ելույթ է ունեցել՝ հիշեցնելով, թե ինչպես պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան ստիպեց ավելի քան հարյուր հազար էթնիկ հայերի տեղահանվել սեփական հայրենիքից, ինչպես ավերվեցին գյուղերը և եկեղեցիները՝ հանցավոր գործողություններ, որոնք արժանի են միջազգային դատապարտման և պատասխանատվության։ Նմանապես, Միշել Դը Մակդը վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին և դատապարտել նրանց նկատմամբ իրականացված «ամբողջական էթնիկ զտումը»։ Նա նաև քննադատել է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի անհասկանալի նախապայմանները և կարևորել Ադրբեջանին ճնշելու անհրաժեշտությունը՝ հրաժարվելու իր ագրեսիվ հռետորաբանությունից:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
18 հուլիս, 2025թ․