կարևոր
466 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-18 14:44
Հասարակություն

«Էս 7 տարի ա մեզ քանդեց, հիասթափված ենք, Սյունիքը, ճանապարհը, հողը տալիս ա թուրքին, ո՞նց ապրենք»․ քաղաքացի

Մրգի ու բանջարեղենի առևտրով է զբաղվում աշտարակցի այս կինը, որը ներկայանալ չի ցանկանում։ Տեսախցիկի առաջ երկար խոսել չի համաձայնում, բայց դժգոհ է՝ Փաշինյանի կառավարությունը հարկերն այնքան է բարձրացրել, որ առևտրով զբաղվելը խիստ ռիսկային է դարձել։

Ասում է՝ միշտ չէ, որ կարողանում է օրվա ապրանքն ամբողջությամբ իրացնել, պատահում է, որ ստիպված է լինում միրգն ու բանջարեղենն ինքնարժեքով վաճառել։ Աշխատածը կոպեկ-կոպեկ հավաքում է, հարկերը պարտաճանաչ վճարում, եթե գումար մնա, ընտանեկան բյուջեին է ավելացնում։

«Այս 7 տարին մեզ քանդեց, այն ժամանակ 3 կամ 1 տոկոս հարկ էինք տալիս, էլի կարողանում էինք տակից մի կերպ դուրս գալ, հիմա դա էլ չկա։ Այսօր ամբողջ օրը 50 դրամի մի բիբար եմ ծախել, մի բիբարն առել եմ 50 դրամ, վաճառում եմ 50 դրամ, ինչո՞ւ, որովհետև նույն օրը չեմ կարողանում վաճառել, արդեն տեսքը գցել է, կարմրել է։ Առել եմ 50 դրամ, պետք է վաճառեմ 70 դրամով, բայց ստիպված տալիս եմ 50 դրամով, որ իմ 50 դրամը վերադարձնեմ։

Ցավդ տանեմ, հիասթափված ենք, որ կողմը նայում ես՝ դժգոհում են։ Երեխաս աշխատում է  շինարարության վրա, ամբողջ օրը՝ «կաշկեն», քարը, բետոնը, ավազը։ Գալիս, ասում է՝ «մամա, մատերս, թևերս ցավում են, հանգիստ գործ եմ ուզում», ասում եմ՝ բալա ջան, հանգիստ գործը 5000 դրամ է, մենք դրանով ո՞ր ծակը փակենք։ Ամեն ինչը թանկացրեցին՝ վերմիշել, բրինձ, մենք տարվա մեջ մեկ անգամ միս կերած կանք՝ կանք, չէ՝ զատո չէ, ամբողջ օրը՝ վերմիշել, մակարոն, բրինձ։ Հիմա որ դա էլ կա, դժգոհ չենք, բայց դա էլ չենք կարողանում ստեղծել։

Ցավդ տանեմ, ասում են, որ Սյունիքը տալիս են, ճանապարհը տալիս են, հողը տալիս են, ի՞նչը կմնա տեղում՝ ոչ մի բան։ Վաղը-մյուս օրն էլ կգան սա կշրջափակեն, որ 300.000 թուրք գա Հայաստան… Թուրքերն ամենաքիչը 7-10 երեխա են ունենում, մերոնք՝ 1-2 երեխա։ Կգան, այն 2 երեխան, որ պետք է ծնվի, 2-ն էլ չեն լինի»,- խոսքը եզրափակեց աշտարակցի կինը։