կարևոր
2698 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-24 23:30
Արցախ

Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանին խնդրել է որպես վկա հրավիրել Հայաստանում ապրող Կնյազին

Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանին խնդրել է որպես վկա հրավիրել Հայաստանում ապրող Կնյազին

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն ասել է, որ ցանկանում է 2020 թվականի տավուշյան իրադարձությունների հետ կապված տեսագրություն ներկայացնել դատարանին, սակայն նախքան դա խնդրել է, որ ապահովվեն անհրաժեշտ պայմանները՝ այն իր փաստաբանի հետ դիտելու համար։

Դատավորը նշել է, որ նման պայման կստեղծվի «դատական նիստի» ընդմիջման ժամանակ։

Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն էլ, ըստ ադրբջանական լրատվամիջոցների, միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով որպես վկա դատարան կանչել Հայաստանում ծնված և այնտեղ բնակվող Կնյազ անունով մի ադրբեջանցու։

Ըստ հրապարակումների` Մանուկյանն ասել է, որ նրա ազգանունը չի հիշում, գիտի միայն, որ Կնյազն աշխատում է Մասիսի շրջանի Սայաթ Նովա գյուղի գունավոր մետաղների վերամշակման գործարանում։