|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս փուլում դատարանն ուսումնասիրում է հետազոտման ենթակա ապացույցները։ Հանրային մեղադրողի կողմից ներկայացված տեսագրությունից հետո Սուրեն Մանուկյանը դատարանին խնդրեց ապահովել վկային հարցեր տալու՝ իր իրավունքը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։